Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տնտեսական անկում vs «վարդավառյան բարեկեցություն»

Տնտեսական անկում vs «վարդավառյան բարեկեցություն»
29.07.2025 | 15:01

Վիճակագրական կոմիտեի տվյալները հստակ են․

*Արդյունաբերական արտադրությունը 2025-ի առաջին կեսին նվազել է 12%,

*Արտաքին առևտուրը՝ 45%-ով։

Սա նշանակում է՝ տնտեսական հիմքը թուլանում է, աշխատատեղերը վտանգված են, բյուջետային եկամուտները նվազում են։

Ի՞նչ է ասում Փաշինյանը.

«Սևանի ափին հուլիսի 27-ին 50 հազար մարդ է եղել, ռեստորաններում պահանջարկ կա, մարդիկ Եվրոպա են մեկնում հանգստի։ Սա է բարեկեցության ապացույցը»։

Սա ընտրովի դիտարկում է, ոչ թե տնտեսական ցուցիչ։

Եթե արդյունաբերությունը և առևտուրը կտրուկ անկում են ապրում, դա ազդում է ողջ բնակչության վրա, ոչ թե միայն «Սևան գնացածների»։

Բարեկեցությունը չի չափվում Սևանի ափին արված լուսանկարներով, այլ տնտեսության իրական տվյալներով։

Իսկ տվյալները խիստ մտահոգիչ են։

Երբ տնտեսությունը սուզվում է, բայց իշխանությունը ցույց է տալիս «լողացող լողավազան», սա կոչվում է՝ քաղաքական մանիպուլյացիա։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ